Միացյալ Նահանգներն այսօր` նոյեմբերի 24-ին տոնում է Գոհաբանության տոնը:

Նախագահ Բարաք Օբաման տոնի կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավերին, որոնց բերել էին Սպիտակ տուն հատուկ այդ նպատակով: Կազմակերպված միջոցառման ժամանակ նա հայտարարել է. «Լիբերթի» (Ազատություն) հնդկահավին ներում է շնորհվել»: Նույնպիսի երջանիկ բախտի է արժանացել նաեւ «Փիս» (Խաղաղություն) հնդկահավը: Երկրորդ հնդկահավին Վաշինթոն էին բերել որպես պահեստային տարբերակ, եթե հանկարծ առաջինի հետ ինչ-որ բան լիներ: Հնդկահավերից յուրաքանչյուրը կշռել է մոտ 20 կգ: Թռչուններին պահել եւ Սպիտակ տուն էին բերել Մինեսոթայից:

Առաջին անգամ Գոհաբանության տոնին հնդկահավերին ներելու ավանդույթը հաստատել էր նախագահ Աբրահամ Լինքոլնը 1863թ: