Երեւանում տեղացող ձյան հետ պայմանավորված՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների եւ համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարել է անցնել շուրջօրյա աշխատանքային ժամանակացույցի:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետը հանձնարարել է մոբիլիզացնել առկա տեխնիկական միջոցները եւ ձյան առատ տեղումների  դեպքում ապահովել մայրաքաղաքի փողոցների անցանելիությունը:

Նշենք, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում, նոյեմբերի 18–ի դրությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ձյան մաքրման աշխատանքների համար պատրաստ է ընդհանուր թվով 287 հատուկ մեքենամեխանիզմ, կուտակվել է 747տ տեխնիկական աղ, 1789խմ ավազ: