Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով աշխատանքային այց է կատարել Հյուսիս-արեւմտյան դաշնային օկրուգ, փորձել է մեղմել իրավիճակը հատկապես ԵվրոՀՀՊ-ների հետ կապված վերջին հայտարարությունից հետո եւ որոշել է հանդես գալ պարով:
«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ Պետրոզավոդսկում ռուսական պետության ղեկավարը Ստեղծագործական պալատում հանդիպել է նախադպրոցական կրթության եւ մշակույթի մանկական հիմնարկների աշխատակիցների հետ, սակայն մինչ այդ այցելել է մանկական պարային խմբի պարապմունքին:
«Սոզվեզդիե» մանկական նվագախմբի մասնակիցները փորձարկում էին ժողովրդական պարեր, հաղորդում է գործակալությունը: Այդ ժամանակ սրահ է մտել Մեդվեդեւը:
Նախագահին տեսնելով, նվագախմբի ղեկավարը, Նիկոլայ Վախտերովը հրավիրել է նրան մասնակցել պարին: Բայց նախագահը հրաժարվել է. «Ես չեմ պարի», սակայն երեխաները եւ աշխատակիցները համառել են, եւ ի վերջո, համոզել նախագահին իրենց հետ «Լադուշկի» պարել:











