Շիրակացի 65/1 հասցեում վերաբացվել է Նոր Տուն շինանյութի խանութների ցանցի Գյումրու մասնաճյուղը։ Այն ներկայանում է ամբողջովին թարմացված, անհամեմատ ընդարձակ ու լուսավոր սրահով։ Խանութ-սրահը վերանորոգվել է՝ հաշվի առնելով ապրանքատեսականու ցուցադրության համար անհրաժեշտ միջազգային բոլոր ստանդարտները։

«Մասնաճյուղն ամբողջովին վերազինվել է, ավելի ընդարձակ, լուսավոր և հարմարավետ դարձել, ժամանակակից առևտրի պայմաններին համապատասխան։ Տեսականու առումով ունենք ավելի ընդլայնված ցուցադրություն՝ թե սալիկների, թե լամինատե հատակների, դռների և, ընդհանրապես, շինարարության համար անհրաժեշտ բոլոր պարագաների»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարսիս» ՍՊԸ կոմերցիոն տնօրեն Դավիթ Առաքելյանը։

Վերաբացված խանութի երկհարկանի սրահներում ներկայացված են եվրոպական սալիկների լայն տեսականի, սանկերամիկա, ջեռուցման համակարգեր, պաստառներ, դռներ, բռնակներ, ծորակներ, լվացարաններ, հայելիներ, լամինատե հատակներ, շինարարական տարատեսակ գործիքներ։ Ընդհանուր առմամբ, մասնաճյուղի խանութ-սրահի տարածքը 600-ից դարձել է 1200 քառակուսի մետր։ Ավելացել է նաև ներկայացվող ապրանքատեսականին։ Հաճախորդները կարող են այստեղից գնել ոչ միայն տան նորոգման համար անհրաժեշտ ամբողջ շինանյութը, այլև կահույքը։
«Մեր խանութ սրահները վերջին 2 տարվա ընթացքում համալրվել են կահույքի մեծ տեսականիով, որը ներմուծվում է ինչպես Եվրոպայից, այնպես էլ ԱՊՀ մի շարք երկրներից։ Մեր կահույքը բազմաֆունկցիոնալ է, հարմարվետ, նորաոճ»,- նշեց Դավիթ Առաքելյանը։

Ավելի մեծ տեսականին ու ավելի հարմարավետ խանութը Շիրակի մարզի բնակիչների համար նախապատրաստված միակ նորությունը չէ։ Մասնաճյուղի այս ամսվա հաճախորդներին սպասվում են անակնկալներ։
Նոր տունը Հայաստանի շինանյութի ամենահին ու խոշոր ցանցերից է, որը մոտ երկու տասնամյակ զբաղվում է ոչ միայն մանրածախ, այլև մեծածախ վաճառքով։ Ցանցի խանութ-սրահներում ներկայացված են համաշխարհային բրենդների անգամ 2024 թվականի հավաքածուները։ Նոր Տունն արդեն 21 վաճառակետ ունի Երևանում ու մարզերում։















