Այսօրվա վարչախումբը հարցականի տակ է դնում այն ամենն, ինչ ազգային է: Այս մասինՍուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

«Այսօր Հայաստանի իշխանությունն անբարո կռիվ է սկսել Արարատ լեռան դեմ։ Այսօր Փաշինյանի վարչակազմը, ընկրկելով թուրքական ու ադրբեջանական ճնշման դեմ, վախենում է նույնիսկ Արարատ լեռան մասին խոսել, Արարատը փորձում է փոխարինել Արագածով, վաղը Արագածին կասեն՝ Ալագյազ և այդպես շարունակ»,- ասաց Վարդան Պողոսյանը։

Սահմանադրագետի խոսքով` խորհրդանիշները կարևոր են մեր ինքնության համար, պատմական հիշողության համար

«Եթե ժողովուրդները չունեն պատմական հիշողություն, վերանալու են պատմության թատերաբեմից, այս վարչախումբը մեզ տանում է այդ ճանապարհով: Արշավը, որ սկսվել է եկեղեցու դեմ, արշավ է նաեւ մեր ազգային ինքնության դեմ»։