Հնարավոր պատերազմը հենց Ադրբեջանի տարածքում եմ տեսնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը:
«Տարածաշրջանային պատերազմը լինելու է լոգիստիկայի շուրջ: Իրանը եւ Ռուսաստանը պետք է թույլ չտան, որ իրենց ազդեցությունից դուրս գան Կենտրոնական Ասիան եւ Հարավային Կովկասը: Այդ հարցը պետք է այս տարածաշրջանում լուծվի, հետեւաբար այդ տարածաշրջանային պայթյունը հնարավոր է միայն մեր տարածաշրջանում տեղի ունենա»,-ասաց նա:
Խանումյանի համոզմամբ, Հայաստանին նախաձեռնողական քաղաքականություն է պետք, որ Հյուսիս-Հարավ, Արեւելք-Արեւմուտք ձգվող նախագծերում փորձի նախաձեռնողականություն ցուցաբերել:











