Ճապոնացի տիզերագնաց Սատոսի Ֆուրուկավան ինտերնետում է զետեղել զվարճալի մի հոլովակ, որը պատկերում է նրա բեյսբոլային խաղը միջազգային տիեզերակայանում անկշռության պայմաններում:
Նշենք, որ Միջազգային տիեզերակայանի անձնակազմը երկիր է վերադարձել նոյեմբերի 22-ին:
Նրա հետ միասին տիեզերակայանում են եղել ռուսաստանցի Սերգեյ Վոլկովն ու ամերիկացի Մայքլ Ֆոսսումը, բայց Ֆուրուկավան խաղում է հպարտ մենության մեջ, գրում է The Daily Mail-ը:
Նետելով գնդակը` ճապոնացին անցնում է նրան, վերցնում մահակն ու հարվածում, ապա կրկին անցնում ու որսում:
Բեյսբոլն առաջին սպորտաձեւը չէ տիեզերքում; 2006թ. նոյեմբերի 22-ի գիշերը 14-րդ արշավախմբի անդամներ Միխայիլ Տյուրինն ու Մայքլ Լոպես-Ալեգրիան գոլֆ էին խաղացել բաց տիեզերքում:











