Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրվում են ԱՄՆ Պետդեպարտամենտի մակարդակով։ Այս մասին հուլիսի 10-ին Երեւանում կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը՝ պատասխանելով NEWS.am -ի թղթակցի հարցին։
«Մենք տեղյակ ենք վերջերս հրապարակված վերջին զեկույցների մասից, որոնք պարունակում են փաստագրված տվյալներ և հարցազրույցներ բազմաթիվ ընտանիքների հետ, որոնք ապրել են վերջին տարիների և, մասնավորապես, 2023 թվականի սեպտեմբերի իրադարձությունները»,- հավելեց նա։
Փաուերն ափսոսանքով նշեց, որ չի կարող Պետդեպարտամենտից առաջ այս մասով գնահատական տալ (այն առումով, թե 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն էթնիկ զտում էր, թե ոչ-խմբ.)։











