Որպեսզի կարողանանք օգտվել կոնկրետ արտաքին քաղաքական իրավիճակից, Հայաստանը պետք է դառնա քաղաքական սուբյեկտ, սակայն երկրի ղեկին այժմ կան համապատասխան հմտություններ չունեցող իշխանություններ։ Այս մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Ավելին, իշխանությունները Հայաստանը դարձրել են սակարկության առարկա։ Նրանք հակված են անտեսելու Իրանի դժգոհությունը տարածաշրջանում ավելի ակտիվանալու ԱՄՆ-ի փորձերից։
Արտաքին ուժեր այստեղ բերելը նշանակում է իր թշնամիներին Իրանի սահմաններ բերել։ Թեհրանը խոսում է այս մասին և կոչ է անում Երևանին չշարունակել այս քաղաքականությունը, սակայն Հայաստանի իշխանությունները դա չեն հասկանում և շարունակում են նույն քաղաքականությունը։ Նրանք կատարում են այն ուժերի ցուցումները, որոնք օգնել են իրենց գալ իշխանության։
Եթե Հայաստանը կարողանար ճիշտ օգտագործել Իրանի և այլ երկրների ազդակները, չէր լինի իր ներկա վիճակում»,- հավելեց վերլուծաբանը։
Տարբեր երկրների էմիսարների այցերը, նրա խոսքով, ծառայում են նրանց քարոզչական նպատակներին՝ իրենց շարունակվող ընտրությունների ֆոնին։
«Արևմուտքը Փաշինյանին ընդամենը 270 միլիոն դոլար էր խոստացել մի քանի տարի այն բանից հետո, երբ նա փակեց Արցախի հարցը և սկսեց կիսատ-պռատ հակառուսական քարոզչություն իրականացնել»,- նշեց Կիվիրյանը։











