Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ մեկ ամիս առաջ հանրահավաքի ժամանակ խայտառակ պաշտոնանկություններ կանխատեսեց, որոնց հետեւեց պաշտոնանկությունների շղթան: Այս մասին այսօր` նոյեմբերի 25-ին, Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի հանրահաքում հայտարարեց «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ դեռ մեկ ամիս առաջ իրենք փողոցում վանկարկում էին «Ալիկ, խուլիգան», եւ նրան հենց խայտառակ ձեւով էլ պաշտոնանկ արեցին, քանի որ նա իր պաշտոնակության մասին իմացել է լրագրողներից:
«Նա օգտագործվեց եւ դեն շպրտվեց` չստանալով նույնիսկ մարդավայել վերաբերմունք: Եվ սա այն մարդն է, որ ամենալկտի կերպով հարձակվում էր մեր ակտիվիստների վրա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
«ՀԱԿ-ի հանրահավաքից 5 օր անց իր հրաժարականի մասին հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: Նրա հրաժարականի պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը սկսել է չվստահել իր ընտանիքի անդամներին, պաշտոնանկ արել իր փեսային»,- հայտարարեց նա:











