Հայտարարությունները, որ կողմերը շատ մոտ են, այ մնացել է մի քանի սկզբունք, այ մինչեւ տարվա վերջ կստորագրվի, երեւի 15 տարուց ավելի այս հայտարարություններն արվում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նդրադառնալով Վաշօնգտոնում նախօրեին Միրզոյան-Բայրամով- Բլինքեն հանդիպման եւ դրան հաջորդած հայտարարություններին:
«Բայց այդ հայտարարությունն ինձ մոտ նաև այլ մտավախություն է առաջացնում: Դա նշանակում է, որ Փաշինյանը հակված է ընդունել Ադրբեջանի բոլոր պահանջները, որովհետեւ Հայաստանն ինչ խնդրանք ներկայացնում է, Ադրբեջանը ճմրթում, գցում է մի կողմ: Փոխարենը Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայանացնում: Երեկ էլ նշվեց, որ Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացրել՝ մտացածին հանցագործությունների ընդունումը: Այսինքն Ադրբեջանն անընդհատ պահանջներ է ներկայացնում, Փաշինյանն էլ ընդունում է: Հիմա հավանբար Ադրբեջանն ամբողջ փաթեթն է ներկայացրել, Փաշինյանն էլ ասել է՝ հա, համաձայն եմ, որովհետեւ ինքը եկել է խաղաղություն կնքելու խոստումով: Իրական խաղաղությունը շատ հեռու է, որովհետեւ դա պետք է արդարության վրա կնքված լինի, եւ կողմերի գոնե նվազագույն պահանջները պետք է բավարարվեն»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում ընտրություններ են եւ իրենք պետք է իրենց ժողովրդին ներկայացնեն, որ տեսեք, ջախջախեցինք Հայաստանին, որը նաեւ թղթով են ամրագրել. «Նաեւ ԱՄՆ-ում են ընտրություններ, այսինքն երեք կողմերին էլ պետք է ցույց տալ, որ ինչ-որ առաջընթաց կա, կամ էլ Ադրբեջանի բլոր պարտադրանքները Հայաստանը գլուխը կախխ ընդունել է»,- ընդգծեց Արթուր Խաչատրյանը:











