Ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինի մամուլի ասուլիսը` նվիրված 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի օրացույցին, սկսվել է սկանդալով:
Հեռուստաօպերատորը խնդրել է իջեցնել Բլոխինի դեմքը փակող մոնիտորը: Մարզչի արձագանքը եղել է նյարդային ու վիրավորական: Վերջում Բլոխինը «Ինտեր» հեռուստաալիքի ղեկավարությունից պահանջել է հաջորդ անգամ այդ օպերատորին չուղարկել իր ասուլիսին:
Բլոխինը հայտնի է մամուլի նկատմամբ իր քամահրական կեցվածքով: Նշված սկանդալն առաջինը չէ նրա մասնակցությամբ:











