Նոր Սահմանադրության որոնումը նշանակում է դատարկ թղթից լուծումների որոնում: Այս մաիսն Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ ասել է խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Սկսած սահմանադրական իսնտիտուտների որոշումից, չգիտեմ կարող է Ազգային ժողով չի կոչվում խորհրդարանը, կարող է «Հայոց տուն» է կոչվում, ոնց որ Շահամիրյանի մոտ էր, կամ երկպալատանի խորհրդարան է: Կամ եթե նախագահը ֆորմալ գործառույթներ է իրականացնում, ինչի ենք պահպանում նախագահի ինստիտուտը: Արդյոք դատական համակարգը պետք է լինի եռաստիճան կամ քառաստիճան, մասնագիտացված, թե ոչ մասնագիտացված: Այս ամբողջը ազատ դաշտ է, ոնց ուզենանաք կշարժվենք առաջ»,-ասում է նա:

Վարդանյանի խոսքով՝ ամենակարեւորը հարցը սակայն այն է՝ ինչպես բալանսավորել իշխանության երեք ճյուղերին, որ փոխվերահսկելի իշխանություն լինի:

Անդրադառնալով Սահմանադրության եւ  1-ին, 2-րդ հոդվածների անփոփոխելիությանը, Վարդանյանը նշեց, որ կարող են ընդլայնել, լրացնել, ոչ թե նեղացնել այդ կետերը:

«Շատ վտանգավոր է ունենալ թղթային Սահմանադրություն, այն պետք է համապատասխանի իրականությանը»,-հավելում է նա: Մանրամասները՝ տեսանյութում: