Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում հետնապահ Մայնցի հետ խաղում սենսացիոն պարտություն կրեց Մյունխենի Բավարիան: Մրցակցի խաղադաշտում Բավարիան տանուլ տվեց 2:3 հաշվով: Բավարիայի երկու գոլերը խփեց Վան Բյույտենը:
Երկու տուրերում անընդմեջ կրած պարտությունների հետեւանքով Բավարիան 28 միավորով երրորդ տեղում է: Մրցաշարային աղյուսակը 29 միավորով գլխավորում է Դորտմունդի Բորուսիան, որն այս տուրում 2:0 հաշվով հաղթեց Շալկեին: 29 միավոր ունի նաեւ Մյոնխենգլադբախի Բորուսիան, որը 3:0 հաշվով ուժեղ էր Քյոլնից:











