Վրացի հանրահայտ մոդել եւ հաղորդավար Շորենա Բեգաշվիլին դարձել է Vivarobet բուքմեյքերական ընկերության 2012թ. գովազդային արշավի դեմքը։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Vivarobet-ից, ընկերության եւ Շորենայի համագործակցությունը կտեւի մեկ տարի, որի ընթացքում նախատեսված են բազմաթիվ նկարահանումներ եւ ֆոտոսեսիաներ։

Նշենք, որ Vivarobet ընկերությունը ԱՊՀ տարածաշրջանում առաջատար բուքմեյքերական ընկերություններից է։Վրաստանյան գրասենյակը գտնվում է Թբիլիսիի կենտրնում՝ Ռուսթավելու պողոտայում։

Տեղեկացնենք, Շորենա Բեգաշվիլին նկարահանվել է Playboy ամսագրում, եւ վարել «Գիշերը Շորենայի հետ» սկանդալային հաղորդումը։

Նշենք, որ նկարահանումները կատարել է «Elite Life» ընկերությունը։