Ֆասթեքսը հովանավորել է հուլիսի 26-ին Sevan Startup Summit 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հաշմանդամային կիբերսպորտի «Metagait: Cyber Football» մրցույթը, որի կազմակերպիչն էր «ՔայլՏեք»-ը:
Ֆասթեքսի աջակցությամբ ձեռք է բերվել նորարարական MetaGait նեյրովերականգնողական սարքը, որը թույլ է տալիս մի քանի օգտագործողների խաղալ մեկ միջավայրում: Սարքի շնորհիվ խաղացողները, կատարելով քայլքի իմիտացիա, հայտնվել էին վիրտուալ իրականություն և մրցել միմյանց դեմ՝ ֆուտբոլի ձևաչափով։
«Քայլ թեք» ընկերության մարքեթինգի բաժնի պատասխանատու Լիլիթ Սարգիսյանը, կարևորելով խաղերի իրականացումը, նշել է, որ ապագայում դրանք վերածվելու են մեծ մրցաշարերի համաշխարհային մակարդակով․ «Արդեն երկրորդ տարին է, որ նման մրցույթ ենք իրականացնում, ու սա շատ կարևոր նախադեպ է հատկապես ֆուտբոլի պարագայում, որն աշխարհում մարդկանց մեծ մասի սիրելի խաղերից է։ Երբ սկսեցինք ֆուտբոլի խաղի ստեղծման աշխատանքները, բոլորի մոտ մեծ ոգևորություն էր, հատկապես` սարքն օգտագործողների մոտ», - ասել է նա։
Մրցույթին մասնակցել են 6 անձինք՝ երկու թիմերով։ Նախատեսված էր հաղթող թիմին պարգևատրել 900.000 դրամին համարժեք FTN-ով, իսկ պարտվող թիմին՝ 300.000 դրամին համարժեք FTN-ով: Մրցույթի ավարտին, սակայն, թիմերը որոշել են հավասարապես բաշխել ֆոնդը՝ յուրաքանչյուր մասնակցին տրամադրելով 200.000-ական ՀՀ դրամին համարժեք FTN-ներ:
Այս համագործակցությամբ Ֆասթեքսը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ձևավորելու տեխնոլոգիապես զարգացած հասարակություն, որտեղ բոլորը կարող են ունենալ հավասար հնարավորություններ՝ անկախ սահմանափակումներից։

Չեք կարող նշել մի երկիր, որը նեգատիվ վերաբերմունք ունի TRIPP–ի նկատմամբ. ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղար

TRIPP–ի մասով Հայաստանում գործող բիզնեսի մոտ էլ հետաքրքրություն կա. Արմեն Գրիգորյան

Իսկ Հայաստանում չի կարո՞ղ իշխանություն փոխվել. Ալեն Սիմոնյան

Ինչի՞ ենք այլայլվում, որ ինչ որ մեկը Սեւանին ասում է Գյոյչա, մշակութային բան էր, ասաց. ԱԽ քարտուղար

Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանանք, որեւիցե բան չենք հասցնի. Ալեն Սիմոնյան

Ինչի՞ մենք պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղափոխվել, իսկ հարեւան երկիրը՝ չկարողանա. ԱԽ քարտուղար

Ճապոնիան աջակցում է Հայաստանին` Արցախից տեղահանվածների ինտեգրման հարցում. դեսպան

Ի՞նչ ծայրահեղ սցենար են դիտարկում Հայաստանում՝ գազամատակարարման հնարավոր դադարեցման դեպքում

Երևանը կոշտացնում է ԵԱՏՄ–ի նկատմամբ հռետորաբանությունը, հաշվարկում ծայրահեղ սցենարները |ԼՈՒՐԵՐ|20:00

Սամվել Կարապետյանի հետ շանտաժով հարաբերվելը որեւէ արդյունք չի տալու. Վարդևանյան

Նորարարությունների մասշտաբն ու հայկական շեշտադրումը. ինչպես անցավ Շանհայի CIIE 9-րդ ցուցահանդեսը

Գագիկ Խաչատրյանը, Սամվել Կարապետյանը, Վարդան Ղուկասյանը միաժամանակ դատարանում են I ԼՈՒՐԵՐ I 18:00