Ֆիլիպ Կիրկորովի նորածին դուստրը, ով կրում  է երգչի մոր անունը` Վիկտորյա, ծննդատնից կտեղափոխվի Մայամիում գտնվող շքեղ առանձնատուն, որը ձեռք է բերվել հատուկ նրա համար:

Կիրկորովն ասել է, թե դուստրը ճիշտ իր պատճենն է: Երեխան ունի  մուգ մազեր եւ շագանակագույն աչքեր, ինչպես ինքը: Իսկ ահա մայրը դասական կապուտաչյա շիկահեր է: Նա առայժմ աղջակն տեսել է լուսանկարներով: Ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճատով նրան առայժմ չի հաջողվում մեկնել ԱՄՆ, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում...

Կիրկորովը հերքել է լուրերը, թե դուստրը ծնվել է փոխնակ մորից: «Ես ի վիճակի եմ երեխա ունենալ սովորական մարդկային եղանակով»,-ասել է երգիչը: «Կոմսոմոլսկայա պրավդայի» տվյալներով` երեխայի մայրը Կիրկորովի վաղեմի ընկերուհին է: Նա ռուս է, սակայն երկար տարիներ բնակվում է  ԱՄՆ-ում: Ենթադրվում է, որ ձմռանն աստղային դուստրը մոր հետ միասին կժամանի Մոսկվա:

Ծանրաբեռնվածության պատճառով երգչի դստեր դաստիարակությամբ կզբաղվի Կիրկորովի հարազատ մորաքույրը` Մարին: Նա 66  տարեկան է եւ երեխաներ չունի: Նա մեծ ուրախությամբ խոստացել է օգնել զարմիկին ու երջանիկ է, որ կարող է խնամել փոքրիկին: