Տիգրանաշենը սկսած 1921 թվականից, 1922, 27, 31, 34, 37 թվականներ, կան նամակներ, որ այս տարածքները ադրբեջանցիները օգտագործում են որպես արոտավայրեր եւ խնդրում են միջոցներ ձեռնարկել, բոլոր փաստաթղթերը կան, սակայն ոչ մի փաստաթուղթ չի գտնվել, որ 1941 թվականին հանկարծ այդ տարածքը հայտնվել է քարտեզում որպես ադրբեջանական՝ Սադարակի շրջանում, ոչ մի փաստաթուղթ, համաձայնություն չի եղել, որ այն փոխանցվել է Ադրբեջանին: «Տիգրանաշենը չի հանձնվելու թշնամուն» թեմայով քննարկման ժամանակ ասաց Կոմկուսի շրջկոմի առաջին քարտուղար Առուշան Հակոբյանը:
«Երբ 2023 թվականին Մոլդովայում հայ համայնքի հետ հանդիպմանը մեր երկրի առաջին դեմքը հայտարարեց, երբ որ նրան հարց տվեցին, թե Տիգրանաշենը որպես անկլավ Ադրբեջաբնին հանձնվելու է թե ոչ, քանզի հանձնումը կառաջացնի մեծ վտանգ Վայոց Ձորի, Սյունիքի, Իրանի հետ կապված, փաշինյանը պատասխանեց, թե նախ պետք է քարտեզները նայենք, եթե պարզվի, որ այն պատկանել է Ադրբեջանին, մենք խնդիր չունենք, դա կլինի իրավականորեն ճիշտ եւ հետո եկեք չգերագնահատենք Տիգրանաշենի եւ ընդհանրապես անկլավների խնդիրը , չկա որեւէ անկլավ, որ մեզ համար կառաջացնի ճանապարհային դժվարություն, անլուծելի հարց: Եթե ճանապարհը կարող է սենց անցնել, նենց անցնել, նախ ասեմ, որ մենք այս ճանապարհային հարցն այնպես ենք զարգացնում, որ հետագայում ոչ մի խնդիր չլինի: Ասեմ, որ մենք էլ դիտարկում ենք Արծվաշենի հարցը, որը կարող է մեզ վերադարձվել: Քաղաքական առումով մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այնտեղ եղել է Քյարքի, եթե պարզվի, որ Ադրբեջանին է դա պատկանում, մենք խնդիր չունենք: Արծվաշենը 40.1 քառակուսի կմ է, իսկ Քյարքին 14 քառ. կմ է, կամ եթե Դժոխքի ձորն էլ հետը 19 քառ. կմ: Այսինքն եթե վաղը ասեն 19 քառ. կմ-ը փոխարինում ենք 40-ով, ժողովոուրդն էլ կասի… բազմակետեր, չշարունակեմ»,-ասաց նա:
Հակոբյանը պատմեց, որ 1990-ականներին պետք էր անպայման Քյարքին վերցնել, որովհետեւ ճանապարհը փակված էր եւ այսօր էլ նույն իրավիճակի առաջ կարող ենք հայտնվել, եթե Փաշինյանի ասածը կատարվի:
Նա նաեւ շեշտեց, որ Տիգրանաշենի հանձնումով Հայաստանը երկու մասի կբաժանվի, իսկ այլ ճանապարհով անհնար է, բարձունքներով է եւ նույնիսկ ձմռան ամիսներին չի գործի:
«Իսկապես Հայաստանը երկու մասի կբաժանվի, կընդհատվի Երեւան, Եղեգնաձոր, վյաք, Սիսիան եւ Գորիս, ինչպես նաեւ Իրան ճանապարհը»,-ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում:











