«Մանկական Եվրատեսիլ -2011» մրցույթում հաղթանակը Հայաստանին եւս մեկ հաղթանակ պարգեւելու երջանիկ առիթ կլինի: Այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողներին ասաց մրցույթում Հայաստանը ներկայացնող Դալիթան:
Նա նշեց, որ անհաբերությամբ է սպասել մրցույթի մասնակիցներին, որոնց հետ շատ է ցանկանում շփվել. «Վերջապես ես նրանց կասեմ Welcome to Armenia»:
Պատասխանելով հարցին, թե ինչպիսի զգացմունքներ ունի` մրցույթին ներկայացնելով երկիրը, Դալիթան ասաց. «Մեծ պատասխանատվություն եմ զգում: Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ մասնակցել այս մրցույթին: Կփորձեմ անել հնարավորը, որպեսզի Հայաստանը արժանի կերպով ներկայացնեմ: Եթե հաղթեմ, ապա դա ինձ համար մեծ երջանկություն կլինի, քանի որ ես հաղթանակ կպարգեւեմ իմ երկրին»:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթը Երեւանում կանցկացվի սեպտեմբերի 2-3-ը: Մրցույթին կմասնակցեն 13 երկրի 10-15 տարեկան երեխաներ: Հայաստանը կներկայացնի Դալիթան ` Welcome to Armenia երգով:











