Ֆրանսիական газета Le Parisien թերթը տեղեկացնում է, որ հայտնի փոփ երգչուհի Անգգունը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ում կներկայացնի Ֆրանսիան:
Անգգունը ծնունդով Ինդոնեզիայից է: Նրա երաժշտական կարիերան դեռ մանկուց է սկսվել. 12 տարեկանից նա արդեն հաջողությունների է հասել Ինդոնեզիայում: 20 տարեկանում նա տեղափոխվել է Ֆրանսիա եւ արդեն հասցրել է ճանաչում գտնել Եվրոպայում:
Նա ասիական երգչուհիներից առաջինն էր, ում 1997թ. թողարկած Snow on the Sahara («Ձյուն Սահարայում») միջազգային ալբոմը հայտնվել է աշխարհի 33 երկրներում: Անգգունը 12 ալբոմներ է ձայնագրել (Ինդոնեզերեն, անգլերեն եւ ֆրանսերեն), նաեւ` սաունդթրեքների մեկ ալբոմ:











