Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնական խնդիրն ու նպատակն է ապահովել իրեն անդամակցող պետությունների անվտանգությունը և հակազդել ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը, և, իհարկե, Հայաստանի անդամակցությունը ՇՀԿ-ին լրացուցիչ անվտանգության երաշխիքներ կապահովի։ Դրա մասին ֆորումի շրջանակում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Երևանում հայտարարել է Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության միջազգային համագործակցության առաջնորդների խորհրդի անդամ, ՇՀԿ անդամ երկրների տեխնոլոգիաների փոխանցման չինական կենտրոնի տնօրենի խորհրդական, «Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության նոր հորիզոններ ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի հետ», ՇՀԿ երիտասարդական խորհրդի անդամ, ԲՐԻԿՍ բիզնես ինկուբատորի տնօրեն Տատյանա Սելիվերստովան։

Հիշեցնենք, որ անցյալ ամիս հայտնի դարձավ, որ Հայաստանը դիմել է ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու համար։

Սելիվերստովան պարզաբանել է, որ ՇՀԿ դիտորդները հրավիրված են կազմակերպության ներսում ավելի սերտ գործընկերության:

Նրա գնահատմամբ, Հայաստանի ներուժը ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի տնտեսական փոխգործակցության տեսանկյունից հսկայական է։

«Այսօր ներկայացվեց այնպիսի հարթակ, ինչպիսին ՇՀԿ տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնն է։ Ըստ իս, Հայաստանը ՇՀԿ անդամ երկրներից կարող է փոխառել լավագույն տեխնոլոգիական լուծումները, նոր պրակտիկա՝ կրթության և նորարարության ոլորտում։ Եվ այս ամենը ծառայելու է Հայաստանի տնտեսական աճին։

Բոլոր նրանք, ովքեր միանում են ԲՐԻԿՍ++-ին, ցանկություն են հայտնում սկսել համակարգային գործընկերություն տնտեսության մեջ՝ կազմակերպության երկրների հետ մարդասիրական համագործակցության շրջանակում», - հավելել է Սելիվերստովան։