Նոյեմբերի 4-ին Գրոզինում կայացած Ռուսաստանի երիտասարդական առաջնության Թերեկ - Կրասնոդար հանդիպման ժամանակ համազգեստով մարդկանց կողմից Սպարտակ Գոգնիեւին ծեծելու դրվագի տեսագրությունը ինտերնետում տեղադրել է Ֆուտբոլիստների միջազգային արհմիությունը (FIFpro): Գոգնիեւը ստացել էր կողոսկրերի, քթի կոտրվածքներ եւ ուղեղի ցնցում:
Ավելի վաղ, Ռուսաստանի ֆուտբոլային պրեմյեր լիգայի ղեկավար Սերգեյ Պրյադկինը հայտարարել էր, որ միջադեպի տեսագրությունը չի հրապարակվի: Պրյադկինը վստահեցրել էր, որ քննություն է ընթանում եւ մեղավորները կպատժվեն, իսկ տեսագրությունը կխանգարի հետաքննությանը:











