Աշխարհահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնի նախկին բժիշկ Քոնրադ Մյուրեյին դատապարտել են 4 տարվա ազատազրկման` «փոփ երաժշտության արքայի» չկանխամտածված սպանության համար:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը,  Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավոր Մայքլ Պաստորը  դատավճռի հրապարակման ժամանակ դատապարտյալին  մասնագիտական պարտավորությունները «չարամտորեն  զանցառելու» մեղադրանք է վերագրել:

Հիշեցնենք, որ  Ջեքսնը մահացել էր 2009 թ. հունիսի 25-ին 50 տարեկան հասակում. նրա սիրտը կանգ էր առել ուժեղ ներգործության պրեպարատների չարաշահումից: Մյուրեյը մեղադրվում էր մասնագիտական անփութության մեջ:

Բժիշկը ոչ մի անգամ հանդես չի եկել դատաքննության ժամանակ, սակայն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր. «Ես ինձ մեղավոր չեմ համարում, քանի որ ոչ մի վատ բան չեմ արել»:

Տեսագրությունը` Associated Press-ի