Ձկնագետի վրա նոր՝ 28 մ երկարությամբ կամուրջ է կառուցվում. պետբյուջեից մոտ 329 մլն դրամ է հատկացվել: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Հին կամուրջը քայքայվել էր եւ շահագործման համար ռիսկային:
Ինչպես նշում են կառավարությունից՝ այս կամուրջը Հայաստանում կառուցվածների մեջ բացառիկ է՝ նախագծային առաջադրանքը փուլային, իջեցման տարբերակով է, հենարանները հողից 0-ական նիշից ցածր են 10 մետրով: Ըստ շինարարների՝ կամուրջը կլինի սեյսմակայուն:
Միաթռիչք, 28 մետր երկարությամբ կառուցվող կամուրջը ռազմավարական է, Դիլիջանի թունելին այկընտրանքային, Մ4 միջպետականից Սեմյոնովկայով Վրաստանի սահման հասնելու համար: Մանրամասները՝ տեսանյութում:











