Գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված մի շարք եռակողմ (1, 2, 3, 4) պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է։ Դրա մասին ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Դրանք ընդգրկում են իրավիճակի բոլոր ասպեկտները, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք է լուծվեն՝ խնդիրը վերջնականապես և ամբողջությամբ կարգավորելու համար։
Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը։
Եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակում դրված հիմքը լիովին պահպաննում է արդիականությունը»,- ըստ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության՝ նշել է Լավրովը:











