Միջազգային պրակտիկայում չկա դեպք, երբ երկրները մաս-մաս կնքեն խաղաղության պայմանագիր, դա ական է, որը կարող է դրվել Հայաստանի տակ։ Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանը։
«Լավ ճանաչելով Ադրբեջանը՝ ես վստահություն չունեմ, որ 13 կետերի վերաբերյալ համաձայնագիր համաձայնեցնելիս և ստորագրելիս մյուս 3 կետերը խնդիրներ չեն ստեղծի, որոնք կզրոյացնեն ամբողջ փաստաթուղթը»,- հավելել է նա։
Բալասանյանը տարակուսանք է հայտնել, որ Հայաստանն այդքան շտապում է:
«Ի՞նչն է պատճառը: Միգուցե նրանք ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ շտապեցնում են Հայաստանին՝ ցույց տալու համար, որ կարողացել են լուրջ առաջընթացի՞ հասնել տարածաշրջանում»։
Միջազգայնագետը համոզմունք է հայտնել, որ ի վերջո հաշտության պայմանագիր ստորագրելիս միջնորդի կարիք է լինելու։











