Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիորյանի նախագահությամբ շարունակվում է արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ արդեն արդեն 6-րդ օրն է, որ պաշտպանական կողմը շարունակում է ներկայացնել ճառը։

Այժմ պաշտպանական ճառով հանդես է գալիս Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Թովմասյանի և իր փաստաբանների պնդմամբ, նրան մեղսագրվող արարքը հիմքում ընկած է բացառապես քաղաքական հետապնդումը։

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական: