Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովի Հայաստանը. Ինքնիշխանության թեզերի մասին մեծ-մեծ խոսացողը (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին-խմբ) մոռանում է, որ խոսում է ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր անվտանգությունը ինչ-որ մի շեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
«Այդ շեմից հետո, երբ հասկանում ես, որ դու անհրաժեշտ չափով ունակություններ չունես, դրա համար գործընկերներ ես ունենում: Արտաքին քաղաքականության իմաստը նաեւ դրանում է, որ ռազմաքաղաքական շփումներում դաշնակիցներ ձեռք բերես ընդհանուր շահերի տարրերով: Մի խառնեք ձեր անվտանգության ապահովումը ձեր անվտանգությունն ուրիշի գրպանը գցելու հարցադրման հետ: Հայաստանի պարագայում միշտ եղել է այդ վիճակը: Հատկապես 2018-ից հետո Հայաստանն ամեն հնարավոր ջանք գործադրել է, որ սեփական անվտանգությունն ու սեփական խնդիրները գցի Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի գրպանը»,-ասաց նա:
Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության, հետագա գոյության համար, Ղեւոնդյանն ասաց. «Երբեմն հոգեկան անհավասարակշիռ տեքստերը, որոնք հնչեցվում են սույն անձի կողմից, անհրաժեշտ չեն դետալիզացված մեկնաբանության: Երբ դու քայլեր ես ձեռնարկում մի կառույցի նկատմամբ, որի հիմնադիր անդամներից մեկը դու ես, դու Ջերմուկում դիմադրություն ցույց չես տալիս, հետո մեղադրում ես ինչ-որ մի ռազմաքաղաքական կառույցի կամ մի երրորդ երկրի... ինչո՞ւ ինքը չի ձեռնարկել միջոցառումներ, որ իր երկրի անվտանգությունն ապահովի: Դուք քո անվտանգությունն ապահովելու խնդիր չունես, ինչպե՞ս ես մեղադրում երրորդին, չորրորդին»:











