Հայաստանը սկսել է նվազեցնել Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը և միջգերատեսչական համագործակցությունը։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանում որոշակի քաղաքական ուժերի կողմից, կարծես, միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին և այլն։ Այս ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մենք բազմիցս հանգամանորեն խոսել ենք ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի ջանքերի մասին, կիսվել ենք մեր գնահատականներով Հայաստանի իշխանությունների ընդունած որոշումների վերաբերյալ։ Մենք կարծում ենք, որ Երևանից պարբերաբար հնչող պնդումները անհեթեթ են և չեն համապատասխանում փաստերին»,- ասել է Զախարովան։
Նա նշեց, որ այս պատրվակներով Հայաստանը սկսել է նվազեցնել Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը և միջգերատեսչական համագործակցությունը։
«Նրանք անընդհատ խոսում են ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման մասին, իսկ, ի հակադրություն, սկսել են արագացված տեմպերով մոտենալ Արևմուտքին։ Սրանում որոշակի մանիպուլյատիվություն կա։ Տնտեսական ցուցանիշները խոսում են մեկ բանի մասին՝ կա մարդկանց, ընկերությունների և բիզնեսի շահագրգռվածություն կապերի սերտացման և ամրապնդման հարցում, իսկ քաղաքական վերնախավը, չգիտես ինչու, հակառակն է գործում։ Սա կարող է վատ ավարտ ունենալ»,- ասել է դիվանագետը։
Նա նաև նշել է, որ պատմությունը գիտի բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են նման մանիպուլյացիաներն օգտագործվել սեփական սխալ հաշվարկները քողարկելու համար։

«Հանցագործություն է եղել․ ի՞նչ նյութ է հայտնաբերվել, ինչու՞ են դիխլաֆոսով ապրանքը թողել վաճառվի»

ՔՊ–ի լեգիտիմության խնդիրը ԵԽ–ն արձանագրել է. Վարդեւանյան

Մալաթիայի թաղապետի շուրջ սկանդալը նոր զարգացում է ստանում I ԼՈՒՐԵՐ I 12:00

Ինչու՞ է Աննա Հակոբյանն այցելել Սյունիք ու հատկապես ԶՊՄԿ. մամուլի տեսություն

Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի» թեման հասցրել է ՄԱԿ-ի կենտրոնակայան I ԼՈՒՐԵՐ I 09:30

Հ1-ի խայտառակվելուց մինչև եվրոպացիների կողմից ընտրությունների քննադատություն. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն

«Ներողության բան չէր, հանցագործություն էր». քաղաքացիները Հանրայինի աղմուկ հանած քայլի մասին

Արտաքին միջամտության փաստն աննախադեպ էր և մտահոգիչ. ԵԽԽՎ պատգամավորը՝ ՀՀ–ում ընտրությունների մասին

ԵԽԽՎ–ում ֆիքսվել է՝ ժողովրդավարության բաստիոն չի էլ Փաշինյանի կառավարած Հայաստանը. «Ուժեղ Հայաստան»

Թաթայի համերգը՝ կարմիր գծեր ստուգելու փո՞րձ. մարդիկ չեն ընդունում Հ1-ի ներողությունը I ԼՈՒՐԵՐ I20:00

ՔՊ–ական պատգամավորը ԵԽԽՎ ամբիոնից Գարեգին Երկրորդի եղբորը «գործակալ» անվանեց

ԵԽԽՎ պատգամավորը Հայաստանի իշխանություններին մեղադրեց Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ աննախադեպ ճնշման մեջ