Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արդարացումից երեք տարի անց մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գրիգորյանի և նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի գործով դատավարությունը։

Նշենք, որ Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը։