Երեւանում, Կարեն Դեմիիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթը:

Մրցույթին մասնակցում են 13 երկրների փոքրիկ ներկայացուցիչները, ովքեր սկզբում բեմ դուրս եկան եւ ողջունեցին հանդիսատեսին: «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը վարում են Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը:

Ինչպես եւ որոշվել էր վիճակահանությամբ, առաջինը ելույթ ունեցավ Ռուսաստանը ներկայացնող Կատյա Ռյաբովան` իր «Ռոմեո եւ Ջուլիետ» կատարմամբ:

4-րդը ելույթ ունեցավ Հայաստանը ներկայացնող Դալիթան` իր «Welcome To Armenia» երգով:

Նշենք, որ Հայաստանի բնակիչներն իրավունք չունեն քվեարկել իրենց երկրի ներկայացուցչի օգտին: Քվեարկությունը կսկվի մրցույթի վերջին եւ կտեեւի ընդամենը 15 րոպե: Փոխվել է քվեարկության արդյունքները հայտարարելու կարգը: Եթե նախկինում 1-6 միավորները ավտոմատ հայտնվում էին էկրանին, ապա այս անգամ բոլոր` 1-12 միավորները հայտարարելու են տվյալ երկրի ներկայացուցիչները:

Հաղթողը կորոշվի հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության միջոցով, որը կկատարվի 50-50 տարբերակով:

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի 13 մասնակից երկրներն են` Ռուսաստան, Լատվիա, Մոլդովա, Հայաստան, Բուլղարիա, Լիտվա, Ուկրաինա, Մակեդոնիա, Նիդեռլանդներ, Բելառուս, Շվեդիա, Վրաստան, Բելգիա:

Շոուի վերջում ելույթ են ունենալու հատուկ հյուրերը՝ շվեդ աստղ Մոլլի Սանդեն, Սիրուշոն ու Վլադիմիր Արզումանյանը: