ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի երլույթը շատ լավ եմ գնահատում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը:
Դիտարկմանը, որայդ երլույթում խոսք չասվեց Բաքվի պահանջների մասին, ռազմագերիների ազատ արձակման մասին, նաև այն մասին, որ հայկական տարածքները շարունակում են օկուպացված մնալ, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Երեւի այդ հարցերին անդրադարձ չի եղել: Հնարավոր է՝ հարթակն այդ հարթակը չի եղել, որ դրանց անդրադառնար: Բայց հայաստանն իր իրավական հիմք ունեցող պահանջներից երբեք չի հրաժարվել»;
Հարցին՝ իր կարծիքով մինչեւ Բաքվում COP29 գագաթաժողովը որեւէ փաստաթուղթ կստորագրվի՞ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, և արդյոք այդ հարցը քննարկվել է ՔՊ-ում, Վահե Ղալումյանը պատասխանեց. «Կուսակցությունում չի քննարկվել: Փաստաթղթերի մասին նույնպես ոչինչ չեմ կարող ասել: Կարող եմ ասել, որ Հայաստանը համահունչ է խաղաղության պայմանագրի ստորագրման գործողություններին եւ մենք քայլ առ քայլ մոտենում ենք այդ պայմանագրին: Ադրբեջանն էլ է հայտարարում, որ պայմանագրի ստորագրումը հնարավորինս մոտեցել է, եւ այն կետերը, որոնց շուրջ կա համաձայնություն, կեսից շատ են»:











