Հայաստանն ավելի մեծ վճռականություն է փորձում դրսևորել Սյունիքի հարցում, քան Արցախի պարագայում։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։
«Ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանի բացթողումները հանգեցրին Արցախի կորստին, ինչը խորացրեց հայ հասարակության բևեռացումը»,- հավելել է նա։ Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանը Սյունիքի հարցում փորձում է ավելի մեծ վճռականություն ու հավասարակշռություն ցուցաբերել, քան Արցախի պարագայում։
«Նույնիսկ լուրջ բևեռացման պայմաններում Հայաստանում բոլոր ուժերը կիսում են մոտեցումները Սյունիքի նկատմամբ»,- նշել է Գոչունյանը։ Հայաստանի համար այս կարևոր պահին նա մատնանշել է պետության ներսում ազգային ուժերի համախմբման անհրաժեշտությունը։











