Ճապոնիայում ավտոմրցավազքի ընթացքում խոշոր վթար է տեղի ունեցել: Ջարդուխուրդ եղած մեքենաների արժեքը 3,5 միլիոն դոլար է կազմում, եւ ճապոնացիները հայտարարում են, որ դա պատմության մեջ ամենաթանկ ճանապարհային պատահարն է:
Ճապոնիայի հարավ-արեւմուտքում միանգամից բախվել են ավտոմրցավազքի մասնակից 14 սուպեր-մեքենաներ` «Ֆերարի», «Լամբորգինի», «Մերսեդեսներ»: «Вести.Ру»-ի տեղեկացմամբ` 10 մարդ վնասվածք է ստացել:
Վթարի հավաստի պատճառները հայտնի չեն: Վարկած կա, որ մեքենայի կառավարումը կորցրել է «Ֆերարի»-ի վարորդը: Մեկ այլ վարկածով` «Մերսեդես»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի: Ջախջախված սուպեր-մեքենաների կտորները ճանապարհից մաքրել են մի քանի ժամում:











