Այնպիսի երկրներում, ինչպես Հայաստանն է, հանքարդյունաբերության դերն արտահանման ծավալների առումով հսկայական է, և տնտեսության վրա այս ոլորտի ազդեցությունների ցանկը երկար է շարունակվում։ Այս մասին սեպտեմբերի 27-ին Հայաստանի հանքարդյունաբերությանը նվիրված ֆորումի ժամանակ հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա հավելեց, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են ոլորտի ներկա վիճակը գնահատելու և հետո միայն ապագայի ծրագրեր մշակելու համար։
Սանոսյանը հիշեցրեց, որ անցյալ տարի ընդունվել է հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն, և որոշակի մտքեր են ձևակերպվել, թե ինչպես կարելի է այն զարգացնել առաջիկա տասնամյակներում։
Նա տեղեկացրեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև համագործակցության հուշագիր կստորագրվի։
Նախարարի խոսքով՝ դա թույլ կտա համատեղ իրականացնել նախագծեր, որոնք կնպաստեն նաև ոլորտի զարգացմանը։

Կկարողանա՞ Փաշինյանն ավելի շատ ձայն ստանալ, եթե գնա արտահերթ ընտրությունների

Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվել է, ընդդիմադիրների ձերբակալություններ Ստեփանավանում. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն

Փաշինյանը լռում է. կարգալույծների ուրախությունը կարճ տևեց

Փաշինյանը հրաժարականի դիմաց պայմաններ է դնելու, փորձելու է ընդդիմության հետ պայմանավորվել. Սաղաթելյան

Փաշինյանի շանտաժը կաշխատի՞. փորձելու են «գողանալ» պատգամավորների I ԼՈՒՐԵՐ I 20:00

Հնդկաստանի 11 քաղաքացի է տուժել ավտովթարից. ինչ է պատմում ավտոբուսի վարորդը

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության վերաբերյալ որոշման հրապարակումը ձգձգվում է․ փաստաբան

«Շերեմետևո»-ից տարհանում են ուղևորներին, չվերթներ են չեղարկվել I ԼՈՒՐԵՐ I 18:00

«Շարունակո՞ւմ եք պահանջել կաթողիկոսի հրաժարականը» հարցը նյարդայնացրեց Կոտայքի թեմի առաջնորդին

ԱՄՆ-ը նոր ռեակտորի կառուցման ի՞նչ առաջարկ է արել Հայաստանին. Դավիթ Խուդաթյանի պարզաբանումը

Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը

Ռուսաստանը շատ շուտով գալու է գազի գնի հետեւից . Նարեկ Կարապետյան