Գլխավոր խոչընդոտը, որ Ադրբեջանը մերժում է ստորագրել խաղաղության պայմանագիր մինչեւ COP29-ը, կամքն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Կարար չէ՞ քննարկվող փաստաթուղթը առաջին կետից առաջ չգնալ, բայց գնացել է, 13 կետեր համաձայնեցրել ենք, եւս 3 կետ կիատ է համաձայնեցված: Ես չեմ կարող ասել՝ ինչու Ադրբեջանը չի ստորագրում: Ես չեմ բացառում նաեւ միջազգային այլ խաղացողների ներգրավվածությունը, չեմ բացառում նաեւ թե դրական, թե բացասական առումով ճնշումները՝ պրոցեսին միջնորդ հանդիսանալու, այդ պրոցեսից ինչ-որ դիվիդենտներ շահելու:
Կանադայի, Ֆրանսիայի, ռուսաստանի, Թուրքիայի հայտարարությունները ազդեցություն են ունենում այդ գործընթացի վրա եւ դա բնական է՝ կարող է հետ ու առաջ տանել որոշ պրոցեսներ»,-ասաց նա:











