44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ռազմական ուժի ավելացումն այնքան էլ ուղղված չէ Հայաստանի դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Այն, որ 44-օրյա պատերազմից հետո բաքուն կտրուկ սկսեց ավելացնել իր սպառազինությունը, ավելի մեծ ինտենսիվությամբ իրականացնում է ռազմական տարբեր պատրաստություններ,ց ույց էթ տալիս, որ իր հավակնությունները շատ ավելի մեծ են: Մասնավորապես, եթե իրադարձությունները զարգանան այն սցենարով, որ Իրանը հայտնվի լայնածավալ ռազմական հարվածների տակ, պարզ է, որ արեւմտյան բլոկը, Իսրայելը կանխատեսում են, որ իրենք կկարողանան հասնել Իրանի մասնատման, եւ այդ պարագայում տարածքային թիվ մեկ շահառուներից մեկը Ադրբեջանն է: Այդ դեպքում Ադրբեջանը հույս ունի հյուսիսային Իրանը գրավել:

Եթե Իրանին հասցվի տոտալ հարվածներ, ապա նպատակներից մեկը այն է, որ Իրանը այլեւս ոտքի չկանգնի: Իսկ դրա համար այն պետք է մասնատել: Հակաիրանյան ճամբարների նպատակն է Իրանը սահմանել էթնիկ սահմաններով: Ադրբեջանը կփորձի այդտեղ մի ահռելի կտոր պոկել, որը բնակեցված է այսպես կոչված, ադրբեջանցիներով»,-ասաց նա: