Չինաստանում սուր զգացողությունների սիրահարների համար նոր ատրակցիոն է կառուցվել, որ թույլ է տալիս զբոսնել անդունդի եզրով:
Ազգային զբոսայգում արտառող կածան է կառուցվել լեռան շուրջ: Այն արդեն ստացել է Skywalk (բառացի` «Քայլ երկնքում») եւ կառուցվել է ապակուց: Երթուղին ընդամենը 60 մետր է, բայց ոչ բոլորն են համարձակվում հաղթահարել այդ ուղին:
Կածանն իսկապես գտնվում է անդունդի վրա, 1430 մետր բարձրությամբ: Այցելուներին խնդրում են հատուկ հողաթափեր հագնել` ապակին քերծվածքներից պաշտպանելու համար:
Ի դեպ, հենց Տյանմենի պատկերներն էին Ջեյմս Քեմերոնին հուշել, թե ինչպիսին պետք է լինի Պանդորայի բնությունը «Ավատար» ֆիլմում: 2010թ. այգու լեռներից մեկին անգամ «Ալլիլույա, Ավատար» անունն են տվել, հաղորդում է China Daily-ն:











