Օրերս Կ․Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, որոնք իրենց շնորհավորական ուղերձներն են հղել շրջանավարտներին։

Fastex-ը՝ որպես արագ զարգացող Web3 էկոհամակարգ, մշտական աջակցություն է ցուցաբերում կրթության ոլորտին՝ իր ներդրումն ունենալով մասնագիտական բարձր որակի կրթության ապահովմանը։ Բացի այդ, Fastex-ը հովանավորում է նաև ասպիրանտական կրթաթոշակների ծրագիրը և պարբերաբար օգնում համալսարանին՝ ենթակառուցվածքներին վերաբերող հարցերում։ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին կարևորել է Fastex-ի աջակցությունը և հույս հայտնել, որ գործակցությունը կլինի շարունակական։

_F2A2041.jpg (66 KB)

_F2A2072.jpg (44 KB)

_F2A2094.jpg (47 KB)

_F2A2100.jpg (46 KB)

_F2A2239.jpg (43 KB)