Մոսկովյան բլոգոսֆերան այսօր` դեկտեմբերի 6-ին ահագնացող հաղորդագրություններ է տարածում, որ քաղաքը բառացիորեն օկուպացվել է զորքերի կողմից: «Մոսկվա զորքեր են շարժվում», «Այսպիսի բան չեմ տեսել 1993 թվականից ի վեր», նման գրառումներ են հայտնվել բլոգերում, որոնք ուղեկցվում են Ներքին զորքերի բեռնատարների լուսանկարներով:
ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ տեղաշարժերը կապված են ծառայության ուժեղացված ռեժիմի հետ, որ սկսվել է «լռության օրվանից» եւ պետք է ավարտվի ձայների վերջնական հավարկից հետո: Իրավապահները հաղորդել են, որ մոսկվայում զորքերի թիվը չի ավելանալու, ուղղակի ընթանում է անձնակազմի պլանային փոխարինում:
Մինչդեռ ՆԶ աղբյուրները հաղորդել են, որ խստացումն առաջին հերթին կապված է բողոքի ակցիաների հետ:
Նշենք, որ նախօրեին մեծ բազմություն էր հավաքվել Չիստիե Պրուդի տեղանքում, որը փորձել էր ներխուժել Կրեմլ: Ձերբակալվել էր 300 մարդ, այդ թվում հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնին, քաղաքական գործիչ Իլյա Յաշինն ու լրագրող Իլյա Բարաբանովը:
Այսօր ակցիան շարունակվելու է Տրիումֆալ հրապարակում:











