Ռուսաստանյան Առաջին ալիքի հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Անդրեևայի աթոռը կոտրվել է եթերի ժամանակ։

Դա պատահել է հոկտեմբերի 12-ին։

Չնայած տեղի ունեցածին՝ Անդրեևան անմիջապես ոտքի է կանգնել և ոչ մի վայրկյան կանգ չառնելով՝ շարունակել է կարդալ տեքստը։

Անդրեևայի ընկնելու տեսանյութը վիրուսային է դարձել սոցիալական ցանցերում։