Դանիական Senseye ընկերությունը բջջային հեռախոսներ կթողարկի, որոնք կղեկավարվեն մարդու հայացքով: Նոր տեխնոլոգիայով հագեցած առաջին հեռախոսներն ընկերությունը խոստանում է թողարկել 2013-ի հունիսից, հաղորդում է Sotovik.ru-ն:
Որպես ապացույց` Senseye-ը պատրաստել է տեսահոլավակ, որը ներկայացնում է հատուկ իրանով Android-կոմունիկատոր: Այն հագեցած է դիմահար խցիկով եւ ինֆրակարմիր սենսորով: Երբ օգտագործողը չի նայում էկրանին, այն մարում է, հայացքի միջոցով կարելի է թերթել տեքստի էջերը, գաղտնաբառը ներմուծել եւ նունիսկ խաղեր խաղալ:
Դանիացի գյուտարարները վստահ են, որ հետագայում հայացքի միջոցով կառավարման տեխնոլոգիան կգործի առանց լրացուցիչ աքսեսուարների` լինելով բջջային սարքերի ստանդարտ գործիքներից:
Senseye-ի նախագիծը ներկյացվել է այս տարի հունիսին Mobile Startup Weekend Copenhagen-ի միջոցառումների շրջանակում, որից հետ Շվեյցարիայի Global Idea2Product մրցանակաբաշխության ժամանակ «Գլոբալ նորարություն» անվանակարգում ստացել էր ABB Award մրցանակ: Այդ ժամանակ էլ ընկերությունը խոստացել էր տեխնոլոգիան ներդնել մոտ 100 դոլար արժողությամբ առաջին սմարթֆոնում:
Հայացքով կառավարվող համակարգչի նախատիպ էր այս տարի ներկայացրել սկանդինավյան մեկ այլ երկիր` Շվեդիան: Այս տարի մարտին Հաննովերի
CeBIT 2011 ցուցահանդեսում Tobii Technology-ին ներկայացրել էր Lenovo-ի հետ համատեղ ստեղծված այդպիսի նոութբուքը, հաղորդում է NEWSru.com-ը:











