Հայաստանում 2024թ. թմրանյութեր օգտագործելու պատճառով ազատվել է 47 ոստիկան։ Այս մասին Ազգային ժողովում քրեածին իրավիճակին նվիրված խորհրդարանական լսումներում հոկտեմբերի 15-ին ասել է ներքին գործերի նախարար  Վահե Ղազարյանը։

Ոստիկանությունում, նրա խոսքով՝ կատարվում է աշխատակիցների ատեստավորում։ Պարտադիր պայմաններից մեկը թմրանյութերի օգտագործման թեստավորումն է։

«Ստուգումների արդյունքներով 47 ոստիկան ազատվել է ծառայությունից»,- տեղեկացրել է Ղազարյանը։