Fastex-ըմասնակցել է Նյու Յորքում կայացած  Dacom NYC 2024-ին։ Ս․թ․ սեպտեմբերի 25-ին Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը մասնակցել է «Կրիպտոակտիվների աշխարհում ավանդական ֆինանսների դերի,  օրենսդրական կարգավորումների» մասինպանելային քննարկմանըև անդրադարձել նաևFastex-ի՝ ամերիկյան շուկա մուտք գործելու ծրագրերին։

Binance, PolygonLabs, PaxosandSolidusLabs-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են օրենսդրության թերի կարգավորումները և ոլորտի վրա դրանց ազդեցությունը։ Հարկ է նշել, որ Fastex-ի բոլոր պրոդուկտներն ստեղծվել են՝ հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները։

Decrypt-ի հետ հարցազրույցում Վարդան Խաչատրյանն անդրադարձել է Fastex-ի՝ ամերիկյան շուկա մուտք գործելու ծրագրերին։ Նա նշել է, որ այժմ Fastex-ը արտոնագրման նախնական փուլում է։ Առաջիկայում ամեն բան ավելի հստակ կլինի։

Այս փուլում Fastex-ի ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է եվրոպական շուկայում MiCA օրենսդրական կարգավորման  հսկողությամբ նոր արտոնագիր ստանալու գործընթացի վրա։ Այս համատեքստում Fastex-ի թիմըկարևորում է  նոր պրոդուկտների ներդրման անհրաժեշտությունըկրիպտո ոլորտի ապագան ձևավորելիս։

Իրավական, օրենսդրական և ռիսկերի կառավարման ոլորտներում նորարարական տեխնոլոգիաների կիրառումը կկարողանա լուծել թվային ակտիվների և DeFi ոլորտի   խնդիրները՝ ապահովելով  արագ և կայուն զարգացում։