Ռուսաստանը, ըստ անհրաժեշտության, պահպանում է կապերը Վրաստանի հետ, կա հնարավորություն քննարկելու առևտրի և զբոսաշրջության ոլորտները, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք շփումներ ունենք Թբիլիսիի հետ։ Մենք այնտեղ Շվեյցարիայի դեսպանատանը շահերի բաժին ունենք: Այնտեղ աշխատում են մեր դիվանագետները, ովքեր, ըստ անհրաժեշտության, հնարավորություն ունեն Վրաստանի համապատասխան իշխանությունների հետ քննարկելու ընթացիկ հարցեր, առաջին հերթին, առևտրի, զբոսաշրջության, մարդկանց միջև անմիջական շփումների ոլորտում»,- ասել է Լավրովը «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպման արդյունքներով։