Շվեյցարիացի երկվորյակ քույրերը ցուցադրել են անվաչմուշկ վարելու իրենց ունակությունները և Գինեսի երկու ռեկորդ սահմանել, հայտնում է UPI-ն։
Նաեմի և Ալենա Ստամպները, երկուսն էլ 14 տարեկան, բարձրացել են 12 ոտնաչափ, 9 դյույմ (3,9 մետր) ուղղահայաց թեքահարթակ և 30 վայրկյանում անվաչմուշկի սինխրոն հնարքների (11) և մեկ րոպեում անվաչմուշկների սինխրոն հնարքների (21) քանակով համաշխարհային ռեկորդներ գրանցել:
Ուսուցման գործընթացը բարդացել է Ալենայի հիշողությանն առնչվող խնդիրներով, որոնք առաջացել են, երբ 2 տարեկանում նրան ուղեղի ուռուցք են ախտորոշել։
«Ալենան անընդհատ մոռանում էր հնարքներ կատարելու կարգը»,- Գինեսի ռեկորդների գրքի համար տված հարցազրույցում պատմել է Նաեմի Ստամպը։
Քույրերը սկսել են չմշկել 8 տարեկանից և պատմել են, որ իրենց հնարքները կատարելապես կոորդինացնելու համար տարիներ են պահանջվել:











