Հոկտեմբերի 27-ին, ժամը 13.27-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց ։ Օտարերկրացի կինը հայտնում էր, որ Ազատության պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում փորձում են բացել դիմացի բնակարանի դուռը, իր բնակարանի դուռը ևս փորձել էին բացել։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգով նշված հասցե մեկնած Արաբկիրի ոստիկանները նկատել ենք երկու երիտասարդի, որոնք տեսնելով ոստիկաններին՝ դիմել են փախուստի։ Ոստիկանները նրանցից մեկին բռնել, ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։
26-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:
Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։











