Հայաստանի ԱԺ հանձնաժողովներում այսօր՝ հոկտեմբերի 31-ին, շարունակվում են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները:
Այսօրվա քննարկումների առաջին նիստի օրակարգում են ԱԳՆ-ի եկամուտներն ու ծախսերը:
Հիմնական զեկուցողներն են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Ավելի ուշ խորհրդարան կգնան նաեւ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նշենք, որ բյուջեի նախագծի քննարկումը կտեւի մինչեւ նոյեմբերի 5-ը, դրանից հետո կներկայացվեն գրավոր առաջարկներ, իսկ արդեն նոյեմբերի 12-ից բյուջեի նախագիծը կքննարկվի նաեւ ԱԺ լիագումար նիստերի ժամանակ:











