Կապիտան Աննա Վարդանյանը 2014թ կայացրեց իր կյանքի ամենակարևոր որոշումը, ունենալով տնտեսագետի և մանկավարժի կրթություն` նա որոշեց զինվորական դառնալ, կրել համազգեստ և ծառայել հայրենիքին:

«Սերը զինված ուժերի հանդեպ ծնվել է ինձ հետ, դա սիրո մի դրսեւորում էր, որը աննկարագրելի էր: Երբ ես տեսնում էի համազգեստը, տեսնում էի զինծառայողների, մի ուրիշ ոգուերությամբ եւ հոգու թրթիռով էի այդ ամենին հետեւում, երբ հասու դարձավ տեղեկատվությունը այն մասին, որ Զինված ուժերում կանայք կարող են համալրել պայմանագրային զինծառայողների շարքերը: Զինված ուժերում ծառայությունը ինձ տվել է հնարավորություն իմ մեջ բացահայտելու պոտենցիալը, որ ես կարող եմ դժվարությունը վերածել հնարավորության»,- պատմում է նա:

Ծառայության 10 տարիների ընթացքում տարբեր ստորաբաժանումներում է եղել` դիրք է պահել, պատվով կատարել իրեն առաջադրված ցանկացած խնդիր: 

Զինուժ Մեդիայի հետ զրույցում Վարդանյանը պատմեց, որ ծառայությունը հեշտ չէ և չի էլ կարող հեշտ լինել, սերն է օգնում` ծառայության հանդեպ:

Մանրամասները՝ տեսանյութում: