Ինդոնեզացի ոստիկանը, ում բոլիվուդյան ոճի պարերը աշխատավայրում մեծ հռչակ են բերել, հեռացվել է աշխատանքից` տեւական բացակայությունների պատճառով:
26-ամյա Նորման Կամարուն գրավել էր հնդկական կինոյի սիրահարների սրտերը, երբ ոստիկանական բաժանմունքում նկարել եւ Youtube-ում տեղադրել էր արտառոց մի հոլովակ:
Տեսագրությունը հայտնի էր դարձել դեռ ապրիլին, եւ այն ժամանակ ղեկավարությունը դրական էր վերաբերել` համարելով, որ այն կարող է բարձրացնել ժողովրդի վստահությունը ոստիկանության նկատմամբ:
Սակայն, երբ Կամարուն բաց է թողել 85 աշխատանքային օր, որոնց ընթացքում պայմանավորվում էր երգչի կարիերա սկսելու մասին, ղեկավարությունը հեռացրել է նրան, հաղորդում է NEWSru.com-ը:
Հարկ է նշել, որ ոստիկանն արդեն 100 հազար դոլարի պայմանագիր է կնքել, եւ նախկինում ինքն էր դիմել ազատվելու խնդրանքով, սակայն մերժում էր ստացել: Նորման Կամարուն ասել է, թե երջանիկ է` լսելով ազատման մասին լուրը: Ոստիկանի աշխատանքը նրան միայն 100 դոլարի աշխատավարձ էր բերում:











